Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված․ Մխիթարյան

ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել այս փաստին, փոխանցում է armsport-ը։
«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված։

Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։

Հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում 30 հազար երեխա, հայտնվել է շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանալ։ Սա իսկապես իրական հումանիտար աղետի է վերածվում։

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։

ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը կցել է Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա իրականացող երեխայի լուսանկարը՝ «Թողեք տուն գնամ» ցուցանակով:

Տեսանյութեր

Լրահոս