15 hայ գերեվարված հայերի փոխանցման հարցի շուրջ Վրաստանը վերջին 2-3 ամիսներն աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն թվիթերյան էջում ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան։
Նոր ուսումնական տարում Վրաստանի 126 դպրոցներ առաջին դասարանցիներ չեն ունանա: Այդ մասին հաղորդել է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջիկա նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում, առողջ եւ օրինական մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ Աբրոլրեզ Ռախմանի Ֆազլին, հաղորդում է IRNA-ն:
Վերջին 13 տարում նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների և որսորդական հրացանների արտահանման ծավալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավարտվեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան` Թբիլիսի-Բաքու-Երևան երթուղով։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Երևանում մեկ անգամ ևս ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց վերադարձից հետո հայտարարություն է տարածել։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվա-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 22.5%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը:
Պարզ ասած, Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով
Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող 15 ռազմագերիներ։ Հայտնի դարձավ, որ հայ տղաները Հայաստան են վերադարձել ադրբեջանա–վրացական սահմանով։
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հանել են երկրում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև մասնավոր մեքենաների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանափակումները:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են առնվազն 1 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել աշխարհի մյուս պետություններին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել, Ադրբեջանում Մոնտենեգրոյի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Շուշիի տակ ասելով՝ նկատի ունեմ, որ մի քիչ էն կողմն են, ոնց որ էն ձորի կողմը: Մեր տղերքը պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 12-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:
Աֆղանստանի Քաբուլ շրջանում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները բավարար ջանքեր չեն գործադրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, թեպետ և հայտարարել էին, որ աշխարհը կապահովեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափով:
Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները հունիսի 12-ին 5,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են ֆիքսել Չինաստանի հարավ-արևմուտքի Յունյան շրջանում:
Վրաստանում հունիսի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 794 նոր դեպք: Այս մասի փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 353 հազար 443 է:
Առնվազն 12 մարդ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում հունիսի 12-ին տեղի ունեցած կրակահերթի հետևանքով:
Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կհրավիրի:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Չինաստանի հետ պետք է համագործակցել և այդ համագործակցությունն առաջին հերթին պետք է վերաբերի հայոց բանակի վերականգնմանն ու վերակառուցմանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանում Թուրքիայի դերակատարությունը զգալիորեն աճել է, հետևաբար՝ այժմ վստահ կարող է ասել, որ գործ ունենք Հարավային Կովկասում թուրքական արբանյակի կամ թուրքական ազդեցության գործակալ տերության հետ։
Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 695-ով:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։