Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ 

«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար  անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։

Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։ Հուլիսի 30-ին Ուկրաինան հայտնել էր, որ պատրաստ է լուծել նավթի տարանցման հետ կապված խնդիրները Սլովակիայի հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս