Պետք է խուսափել ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության ավելորդ արմատականացումից. Մատվիենկո

Ռուսաստանում կշարունակեն միգրացիոն քաղաքականության ճշգրտման աշխատանքները, սակայն միգրացիան չի արգելվի, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք կշարունակենք այդ աշխատանքը (միգրացիոն քաղաքականության ճշգրտման ուղղությամբ – խմբ.), որն արդեն ակտիվ գնում է՝ քննարկումների ընթացքում խուսափելով ավելորդ հուզականությունից, ավելորդ արմատականացումից, ինչը միայն վնաս է հասցնում։ Մենք չենք կարող գնալ միգրացիան արգելելու ճանապարհով»,-հայտարարել է Մատվիենկոն՝ 2024 թվականի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ օրենսդրության կատարելագործումը տեղի կունենա այն երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ, որոնք հիմնականում միգրացիոն հոսքեր են ուղարկում ՌԴ:

«Անշուշտ, մենք լուրջ անելիքներ ունենք։ Պետք է կատարելագործենք միգրացիոն օրենսդրությունը, ունենանք, ինչպես արդեն ասել եմ, հստակ, հասկանալի պետական քաղաքականություն։ Միգրացիան պետք է կառավարելի լինի՝ բառի լավ իմաստով», – ասել է Մատվիենկոն։

Նա հավելել է, որ այս առումով աշխատանքի և էկոնոմիկայի նախարարությունները պետք է կայացնեն որոշումներ, որոնցում հաշվի կառնվեն ՌԴ երկարաժամկետ տնտեսական շահերը՝ քանի աշխատանքային ձեռք, ինչքան աշխատանքային ռեսուրս է անհրաժեշտ այս կամ այն ճյուղում, ապա պատրաստեն հայտեր, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ տնտեսության առաջընթացի համար:

Միաժամանակ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանում չպետք է լինի անօրինական միգրացիա։ Թեմայի շուրջ ամբողջ բացասական ֆոնը ստեղծում է հենց ապօրինի միգրացիան, և Դաշնային խորհրդի նախագահը կոչ է արել այդ ոլորտում առկա կոռուպցիան հավասարեցնել «ծանրագույն հանցագործություններին»։

Տեսանյութեր

Լրահոս