Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է, որ անցյալ ամիս սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի ղեկավար Մոհամմեդ Դեյֆը հուլիսին սպանվել է Գազայի հատվածին հասցված ավիահարվածի ժամանակ: ԻՊԲ-ն նաև հրապարակել է Դեյֆի ոչնչացման տեսանյութը՝ նշելով, որ իրենք ստացել են նրա մահվան փաստը հաստատող հետախուզական տվյալները։

Հուլիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարված էր հասցրել Խան Յունիս նահանգի Ալ Մավասիի շրջանին։

Իսրայելական բանակի տեղեկատվության համաձայն՝ ավիահարվածի նպատակը եղել է Դեյֆի վերացումը։ Հուլիսի լույս 31-ի գիշերը սպանվել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։ Տարածաշրջանում այս հարձակման մեջ մեղադրում են Իսրայելին։ Իսրայելը դեռ չի ստանձնել Հանիյեի մահվան պատասխանատվությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031