Բաժիններ՝

ՌԴ-ն ու Արևմուտքը բանտարկյալների մասշտաբային փոխանակում են իրականացրել Անկարայում

Ռուսաստանն ու Արևմուտքը այսօր բանտարկյալների մասշտաբային փոխանակում են իրականացրել, պարզվում է՝ թուրքական հետախուզության միջնորդությամբ։

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Անկարայի օդանավակայանում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) աջակցությամբ 26 բանտարկյալների փոխանակում է տեղի ունեցել:

Նրանցից տասը ազատ արձակվածները մեկնում են Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, երեքը՝ ԱՄՆ։ Անկարայում հանձնվածների թվում 7 երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Բելառուսի բանտերում պահվող բանտարկյալներ են:

ԶԼՄ-ներում շրջանառվում են ենթադրաբար փոխանակման ենթակա անձանց հետևյալ անունները․ հայրենիք են վերադառնում Գերմանիայում դատապարտված ռուսաստանցի Վադիմ Կրասիկովը, ամուսիններ Արտյոմ և Աննա Դուլցևան (Սլովենիայում դատապարտված):

Հաղորդվում է, որ Ռուսաստանը փոխանցում է լրտեսության համար դատապարտված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային զինծառայող Փոլ Ուելանին: Մամուլում հիշատակվում են նաև քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, լրագրող և քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերը (նախկինում Բելառուսում մահապատժի Էր դատապարտվել, Լուկաշենկոն նրան ներում էր շնորհել) և մի շարք այլ գործիչներ:

Բացի այդ, ինքնաթիռներից մեկում երկու երեխա է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս