Բաժիններ՝

Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այդ որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, այն առաջարկով հագեցնելու և գների, այդ թվում՝ մեծածախ գների կտրուկ աճ թույլ չտալու նպատակով։

Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացման նպատակով։ Նմանատիպ միջոցը տարածվել է նաև դիզելային վառելիքի վրա։

Ընդ որում, ՌԴ կառավարությունը 2024 թվականի մարտի 1-ից մինչև  օգոստոսի 31-ը կրկին սահմանել էր բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման ժամանակավոր արգելք, որը, սակայն, դադարեցվել էր մայիսի վերջից մինչև հուլիսը ներառյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031