Բաժիններ՝

Իրանում կարծում են, որ Հանիյեի սպանությունն առանց ԱՄՆ-ի թույլտվության անհնար էր

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ «

Այս սարսափելի հանցագործության մեջ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ որպես տարածաշրջանում իսրայելական վարչակարգի ռազմավարական դաշնակից և հիմնական աջակից, չի կարելի անտեսել։ Սա չէր կարող տեղի ունենալ՝ առանց Վաշինգտոնի թույլտվության և հետախուզական աջակցության», – ասել է Իրավանին՝ շեշտելով, որ այս իրավիճակը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն իր թիկնապահներից մեկի հետ սպանվել էր Թեհրանում իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Մինչ այդ նա մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031