Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել:
«Հանրության մեջ մտահոգություն կա, որ երկիրը կանգնած է պատերազմի առջև, որ կարող են նոր բախումներ լինել և այլն, բայց որևէ մեկը ժողովրդին հստակ չի ասում, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ»,- այսօր «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:
Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:
ՀՀ ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի, երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկման հնարավորությունը՝ Արցախի շրջափակման պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Թուրք պրոֆեսոր Իսհաք Թուրանը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր ներկայիս ազգային էներգետիկ քաղաքականությունը, ապա առաջիկա տարիներին էապես կնվազեցնի իր արտաքին կախվածությունը բնական գազի և նավթի առումով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր, փաստաբան Գյուլիզար Քարաջան զեկույց է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օրոք խոսքի ազատության սահմանափակումների աճի վերաբերյալ:
Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջել է ազատել Ռուբեն Վարդանյանին. պահանջը փոխանցվել է Արայիկ Հարությունյանին. Էդգար Ղազարյան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քննադատել է նախկին վարչակազմերին՝ արտակարգ իրավիճակների դեպքում գազի պահեստը վերահսկող ընկերությունը լուծարելու համար՝ հրամայելով նավթի նախարարությանը ձգտել վերականգնել ընկերությունը ներկայիս իրավիճակը հաղթահարելուց հետո, հաղորդում է Tasnim-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Եվրամիությունն ամենավճռական կերպով դատապարտում է Իրանում բրիտանա-իրանական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը եւ կրկին հիշեցնում իր վճռական դիրքորոշումը ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառման դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։
2022թ. Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի: Այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը նախազգուշացրել է, որ երկիրը կանգնած է «պատմական սահմանադրական ճգնաժամի» դիմաց, ինչը կապված է դատական բարեփոխումների ծրագրի շուրջ առկա վեճի հետ եւ ասել է, որ միջնորդում է ներգրավված կողմերի միջեւ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
ԱՄՆ Կանզաս նահանգի նախկին նահանգապետ, նախկին սենատոր Սամուել Բրաունբեքը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։
Դաշնային խորհրդի սենատորի խոսքով՝ 21-րդ դարում ԱՄՆ-ը կրկին սկսել է վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, «որի նպատակն էր չեզոքացնել միջուկային երկու համաշխարհային տերություններին՝ Ռուսաստանին ու Չինաստանին»։
Թուրքիայի նոր ցամաքային գործողությունը Սիրիայում հնարավոր է ցանկացած պահի, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Սավոլայնեն-Կոպրան ասել է, որ պատվաստումը պահպանում է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 դեպք, մահացել է 1 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Չինաստանը հաղորդել է դեկտեմբերից ի վեր գրանցված մոտ 60 հազար մարդու մահվան մասին, որոնք վարակված են եղել Covid-19-ով:
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։