Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսից 17 կիլոմետր հեռավորության վրա Մամիշլարի գյուղում։
Ահաբեկիչները նահանջել են իրաքյան զինված ուժերի գալուց հետո
Աֆղանստանում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, նման միտումը կհանգեցնի էմիգրանտների մեծ հոսքին դեպի հարևան երկրներ: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 2,9 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 49 հազարը՝ մահացել: Ինչպես հոկտեմբերի 27-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը յոթ օրում ավելացել է 4 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով։
Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրէջք է կատարել էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա:
Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը։
Իրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության եւ հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Եվրամիության եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին՝ միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել էAgence France-Presse-ը (АFP)։
Չինաստանը երբեք չի միանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ երկխոսությանը, քանի որ նրա զինանոցի չափերն անհամաչափելիորեն պակաս են միջուկային զենքի այն քանակության համեմատությամբ, որն ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մասնակցել է ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների ղեկավարիների՝ առցանց ռեժիմով իր գրասենյակից անցկացվող գագաթնաժողովին եւ մասնակիցներին կոչ է արել՝ կոնսոլիդացնել ջանքերը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար:
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։ Միջոցառումներից հետո նրանք Կովսականում (Զանգելան) առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը:
Իրաքի Դիյալայի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպում են անցկացրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հանդես գալով ճեպազրույցում:
Չինաստանի առնվազն հինգ նահանգում COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել 3-ից 11 տարեկան երեխաներին: Այս մասին տեղեկացնում է «Interfax»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին: Այդ նահանգների, քաղաքների տեղական մարմինները սկսել են նախազգուշացնել բնակիչներին, որ շուտով պատվաստումը պարտադիր է դառնալու նշված տարիքային խմբի երեխաների համար:
Vera SU չորաբեռնանավը, որը Բուլղարիայի սեւծովյան առափնյակում խրվել էր խութերի մեջ, պատահարից հետո 36-րդ օրը հաջողվել է դուրս բերել: Այդ մասին հաղորդել է Բուլղարիայի ազգային ռադիոն (ԲԱՌ): Ռադիոյի հաղորդմամբ, նախապես դուրս են բերել ազոտային պարարտանյութերի բեռը շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու համար:
Առավոտյան Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին, որը հոկտեմբերի 31-ին բացվում է Գլազգոյում: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունները կրկին հաստատել են ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգ լինելը: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը:
Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ երկրում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ահաբեկչական հարձակումների վտանգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:
Ալի Էրբաշի գլխավորած Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը բարձրացրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին (Աթաթյուրք) անիծած կրոնական սպասավորի՝ Մուստաֆա Դեմիրքանի պաշտոնը։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ամեն տարի զարգացող երկրներին հատկացնել 100 մլրդ ԱՄՆ դոլար՝ կլիմայի փոփոխությունների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այս մասին Գուտերեշը խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ: