Նավթի գները հունիսի 15-ի սակարկությունների ընթացքում բարձրանում են առաջիկայում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հեռանկարների նվազման ֆոնին։
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով եւ արհեստական ինտելեկտով:
Այսօր Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապարփակ միութենական համաձայնագիր են ստորագրել։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 775 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 հազար 103 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 5083:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Փաստորեն, հիմա Հարավային Կովկասում Թուրքիան դե ֆակտո և դե յուրե արդեն ներկայացված է նաև ռազմական առումով՝ այնտեղ գոյություն ունեցող փոքրաթիվ զորամիավորմամբ։ Այստեղ կան նաև որոշակի տնտեսական խնդիրներ, Ադրբեջանում տնտեսական մենաշնորհի, տնտեսության տարատեսակ զիջումների և այլնի հետ կապված, որոնք նույնպես, կարծում եմ, թուրք-ադրբեջանական օրակարգում են։
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում:
Ըստ նրա` Բաքվի տեսանկյունից կարևոր է ոչ միայն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը, բայցև դրան նախորդող գործընթացը:
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի-ի գործով բազմամյա առեւտրական վեճի դադարեցման շուրջը, որի հետեւանքով սահմանվել էին ավելի քան 10 միլիարդ դոլար գումարի փոխադարձ մաքսատուրքեր:
Արցախյան վերջին պատերազմը, դրա արդյունքում Արցախի 75 տոկոսի կորուստը, մոտ 4.000-ի հասնող զոհերը, մի քանի հարյուրի հասնող անհետ կորածների և գերիների առկայությունը, գերության մեջ հայ զինվորների սպանությունները, հայ կամավորների Բաքվում ազատազրկումները դիվերսանտի անվան տակ Նիկոլ Փաշինյանին չեն ստիպում հրաժարվել մտքից՝ Ալիևը բնավ կառուցողական չէ, կամ ականապատ տարածքների քարտեզների դիմաց գերիների հանձնումը կառուցողականության դրսևորում չէ: Նման որակում կարելի էր լավագույն դեպքում տալ, եթե Ադրբեջանի ղեկավարն ազատ արձակեր հայ բոլոր գերիներին՝ կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը:
«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշված է Մինասյանի հրապարակած գաղտնի փաստաթղթում։
«Որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից: Բարձրաստիճան հայտարարություններ են եղել նաև այդ մասին, որ մեծ ակնկալիքներ չունեն այս հանդիպումից հարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց գոնե մեկ-երկու ուղղությամբ արդյունքը կարող է լինել ոչ վատ արդյունք նման հանդիպման համար: Այնուամենայնիվ, անկախ արդյունքից՝ ավելի լավ է նման հանդիպում, քան դրա բացակայություն նման փուլում, երբ կողմերը միմյանց նկատմամբ լուրջ մեղադրանքներ են հնչեցնում»,- ասաց վերլուծաբանը:
Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսարան բացելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Փաշինյանը գրագետ ձևով է խաղում բոլոր նախկին իշխանությունների թույլ տված սխալների վրա, դժգոհությունը կարողանում է կենտրոնացնել և այն ատելությունը, որը որչափ կարողացել է պահպանել նախկին իշխանությունների նկատմամբ, նրա քաղտեխնոլոգիական հաղթանակն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ծավալվող նախընտրական պայքարին և տեղեկությանը, որ Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրվանից 4 օր զբաղեցնելու է Հանրապետության հրապարակը:
Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի օկուպացրած Շուշի բերդաքաղաք այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանին անհանգստացնում է, որ Հայաստանը սկսել է ինքնաոչնչացման օպերացիա: Դա է սարսափելի»,- 168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հետընտրական հնարավոր իրադարձություններին:
Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։
Տու-142Մ3 ռուսաստանյան երեք հեռահար հականավային ինքնաթիռներ Կամչատկայից չվանցում են կատարել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մաս, որտեղ անցկացվում են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) խոշոր զորավարժություններ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում կայանալիք հանդիպումից հետո համաձայնագրեր կստորագրվեն Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ: Այս մասին գրում է Yeni Şafak պարբերականը:
Հունիսի 14-ին կրակը ճարակել է Ռոքթոնի (Իլինոյսի նահանգ) Chemtool քիմիական գործարանը՝ հարկադրելով տարհանել մարդկանց: Այդ մասին հաղորդել է NBC News-ը։
Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի կատարելիք այցի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ մտել է Հարավչինական ծովի ջրատարածք: Այդ մասին ասված է հունիսի 14-ին ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։
Սալիվանը հավելել է, որ Բայդենը նաեւ կքննակի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, որը պետք է ընդունվի 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Գերիների փոխանակման գործընթացը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին: Հրապարակված կադրերում նկատելի է, որ չնայած գերիներին երկու կողմից թևասնցուկ արած՝ մարդիկ են ուղեկցում, բայց նրանցից շատերը դժվարությամբ են քայլում, իսկ ֆոյսբուքից հայտնի ռազմագերի Էրիկ Խաչատրյանն ակնհայտերեն կաղում էր:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սահմանափակումների չեղարկումը հետաձգել չորս շաբաթով, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: