Բաժիններ՝

ԻՀՊԿ-ն հաստատել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում իրանցի ռազմական խորհրդականի մահը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հաստատել է հուլիսի 30-ին Բեյրութում Իսրայելի ավիահարվածից իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի մահը և ցավակցություն հայտնել նրա ընտանիքին։ Այդ մասին տեղեկանում ենք Tasnim գործակալությունից:

«Ցավակցություն եմ հայտնում Սիրիայում և Լիբանանում իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդիի ընտանիքին և ընկերներին, որը զոհվել է Բեյրութի հարավային արվարձաններին սիոնիստական ​վարչակարգի կործանիչ ինքնաթիռների ահաբեկչական հարձակման հետևանքով», – նշել է Սալամին։Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել է  Բեյրութին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ նպատակային գործողության արդյունքում սպանվել է Ֆուադ Շուքրը։

Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլայի աջ ձեռքը և պատասխանատու էր օրերս Իսրայելի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 դեռահաս։ Շուքրի հետ միասին զոհվածների թվում է եղել իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին: Լիբանանում հաղորդել են նաև 1 կնոջ և 2 երեխայի զոհվելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս