ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ընդհանուր առմամբ նվազել է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ, որում ասվում է․
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հունիսի 16-ին հայտարարել է այն մասին, որ մտադիր է սենատորների քննարկմանը ներկայացնել Իրաքում ռազմական ուժի կիրառման թույլտվությունը չեղարկելու վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը։
Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավոր համագործակցությունը պետք է սկսվի հումանիտար միջանցքներից: Այդ մասին ամերիկյան վարչակազմում հայտարարել են Ժնեւի գագաթնաժողովի ավարտից հետո։
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Իլհամ Ֆարզալիևը (İlham Fərzəliyev)։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող է վերադառնալ ի շրջանս յուր, առկա է դինամիկա եւ հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել:
Ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովին, ում հունիսի 8-ից անհետ կորած էին համարում, մահացած են գտել Արցախի Աղդամի շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել երկրում Ստրուկների ազատագրման օրը դաշնային տոն ճանաչելու՝ մի շարք օրենսդիրների առաջադրած նախաձեռնությանը, որը նշվում է հունիսի 19-ին: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ իր կայքում մատնանշելով, որ ԱՄՆ-ի նախագահը «տեղական ժամանակով 15:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) կստորագրի համապատասխան օրինագիծը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառում, որ օրերս Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ ռազմաբազաների ստեղծման մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ նա ասել է այսօր Ադրբեջանից վերադարձից հետո։
Հունիսի 17-ին ամերիկյան մի քանի ավիաընկերությունների աշխատանքում գրանցվել են զանգվածային խափանումներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է Արկտիկայի ավելի մեծ ռազմականացմամբ, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանը մնա խաղաղ համագործակցության տարածաշրջան։
Վրաստանի կառավարության որոշմամբ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը:
Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան, ինչպես նաև Արցախի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց հետո գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:
Բեռլինի Ֆրիդրիխսհայնի շրջանում ձախ արմատականների հետ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում 60 ոստիկաններ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Միացյալ Նահանգների կառավարությունը կարծում է, որ Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական կտրվածքով, իսկ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նկատվել են բարելավման նշաններ: Ժնեւում լրագրողների համար կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ։
Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ով վարակումներից մահացել է 600 հազար 220 մարդ: Այդ մասին հաղորդել է Associated Press թերթը։
Սեւ ծովի ափն առավելագույնս գերբեռնված է հանգստացողների հոսքի եւ տարածաշրջանում ժամանակակից հյուրանոցների անբավարարության պատճառով:
Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք եւ 72 հազարից ավելի մահացու վախճան:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական կայունության վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Ստորև ներկայացվում է համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.
Մասնագետները Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որը փոփոխության ենթարկված հնդկական շտամն է, «Սպուտնիկ V»-ն դրա նկատմամբ արդյունավետություն է դրսեւորում լաբորատոր պայմաններում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուսանողները, դասախոսները, դպրոցների մանկավարժները պետք է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ և երկու ընդլայնված`թեյի և սուրճի ընդմիջմամբ: