Միրիամ Լեքսմանը ողջունել է Հայաստանին առնչվող ԵՄ խորհրդի որոշումները

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«ԵՄ խորհուրդը իմաստուն և ռազմավարական որոշումներ է կայացրել։ Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ու աջակցում եմ բարեփոխումներին»,- գրել է Լեքսմանը՝ կիսվելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ X-ում կատարած գրառմամբ, որում վերջինս շնորհակալություն էր հայտնել ԵՄ խորհրդին Հայաստանի հետ կապված որոշումների կայացման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031