Մոսկվայի «սև ցուցակում» Մեծ Բրիտանիայի նոր ներկայացուցիչներ են ընդգրկվել․ ԱԳՆ

Մոսկվան «սև ցուցակում» ներառել է բրիտանական փորձագիտական հանրության ևս 15 ներկայացուցիչների, ռազմարդյունաբերական համալիրի և անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունների ղեկավարների, նրանց այլևս արգելված է մուտք գործել ՌԴ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«Լոնդոնի ագրեսիվ գործողություններին արձագանքելու շրջանակներում որոշվել է ընդլայնել ռուսական «սև ցուցակը»՝ դրանում ներառելով անվտանգության ոլորտում բրիտանական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են ուկրաինացի զինծառայողների պատրաստման մեջ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարներին, որոնք արտադրանք են մատակարարում կամ ծառայություններ են մատուցում Կիևի ռեժիմին, փորձագետներին և հրապարակախոսներին, որոնք պաշտպանական խնդիրների շուրջ հանդես են գալիս հակառուսական դիրքերից», – նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուսական «սև ցուցակում» ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Ջոն Հաթոնը, Daily Telegraph-ի սյունակագիր Թոմաս Շարփը, ինչպես նաև Paradigm Security Solutions-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը, AMS Integrated Solutions-ի բարձրագույն ղեկավարությունը և Pearson Engineering-ի տնօրենների խորհրդի անդամները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031