Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու մասին որոշման ընդունումը։ Այս մասին նշված է ԱԳ նախարար Վելդկամպի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ողջունում եմ ԵՄ խորհրդի կողմից այս աջակցության միջոցների ընդունումը՝ ի աջակցություն Հայաստանի զինված ուժերի։

Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպական միությունը որոշել է աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Կարևոր քայլ՝ ուղղված երկրի դիմակայունության ամրապնդմանը», – գրել է ԱԳ նախարար Վելդկամպը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031