Երևանն արդեն կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն». Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար

Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան, անդրադառնալով Եվրոպական միության խորհրդի որոշմանը Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու որոշմանը, նշել է, որ Երևանն արդեն կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։ Այս մասին նշված է նախկին ԱԳ նախարար  Կոլոնայի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ուրախ ենք լսել այս լավ լուրը. Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։  Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- գրել է Քեթրին Կոլոնան՝ այս առիթով շնորհավորելով նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031