Պաղեստինյան խմբավորումները Չինաստանում հռչակագիր են ստորագրել՝ ուղղված տարաձայնությունների լուծմանը

Պաղեստինյան մի շարք խմբավորումներ համաձայնել են հարթել տարաձայնություններն ու մեծացնել պաղեստինյան միասնությունը և Պեկինում համապատասխան հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Չինաստանի պետական ԶԼՄ-ների՝ hռչակագիրը ստորագրվել է հուլիսի 21-23-ը Պեկինում պաղեստինյան խմբավորումների միջև հաշտեցման երկխոսության փակման արարողությունից հետո։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են պաղեստինյան 14 խմբավորումներ, այդ թվում՝ ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ հակառակորդ խմբերը, ինչպես նաև Չինաստանի վարչապետ Վան Ին։

ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Չինաստանում հանդիպում էին ունեցել նաև ապրիլին՝ քննարկելու հաշտեցման ջանքերը և վերջ դնելու շուրջ 17 տարվա տարաձայնություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031