Փոխնախարարները «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել են ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող շարունակական սպառնալիքներին

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրած ջանքերը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող շարունակական սպառնալիքներին:

ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին և համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն միտված քայլերին։

Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը պատասխանել են նաև պատվիրակության անդամների հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031