Բաժիններ՝

Իրաքը կձգտի մինչև 2025թ. սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

Իրաքի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել երկրի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերմանը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Իրաքի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ իշխանությունների հետ քննարկում են կոալիցիոն զորքերի դուրսբերման ծրագիրը, սակայն առայժմ կողմերը համաձայնության չեն եկել դրա գործունեության դադարեցման կամ զորքերի դուրսբերման ժամանակացույցի շուրջ։ Իրաքյան կողմն ակնկալում է, որ օտարերկրյա զինվորականների մեծ մասը կհեռանա երկրի տարածքից։ Ամերիկացի պաշտոնյաներն իրենց հերթին հույս ունեն, որ զորակազմի մի մասը կմնա Իրաքում խորհրդատվական առաքելության շրջանակներում։

Reuters-ը գրում է, Իրաքում են գտնվում մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայողներ։

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ստեղծվել է 2014 թվականին՝ առաջին հերթին հակազդելու «Իսլամական պետություն»(ԻՊ) խմբավորման ահաբեկիչներին: Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը ձգտում է պահպանելու ներկայությունն Իրաքում, որպեսզի օգնի իր զորակազմին Սիրիայում, որտեղ կան մոտ 900 ամերիկացի զինվորականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031