«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:
Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալությունը սեպտեմբերի 12-ին անցկացրել է ցամաքային բազավորման կատարելագործված կալանող հրթիռի առաջին հաջող փորձարկումը: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․ Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թթ․ Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
Թբիլիսիում եւ Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 12-ին Իրաքի արեւելքում երկու հարձակում են կատարել երկրի զինծառայողների վրա, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, երկուսը տուժել են: Այդ մասին հաղորդել է Shafaq իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, իսկ երեկ արդեն՝ 250 դոլար:
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիի կառավարության արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պետք է ընթանա այդ երկրների հետ համատեղ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը։
«Ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ ԼՂ-ում կլինեն մեր խաղաղապահները»,- այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը՝ արձագանքելով հարցին, թե ինչ տարաձայնություններ կան Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատի շուրջ, և որքան կշարունակվի Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը:
ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն օրերս է Երևանից Մոսկվա մեկնել: Այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց անձամբ սենատորը՝ ներկայացնելով քաղաքական խորհրդակցությունների որոշ մանրամասներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոռեկտ չի համարում Ուկրաինային Աֆղանստանի հետ համեմատելը ԱՄՆ-ի օգնությունից կախվածության տեսակետով: Այդ մասին նա ասել է CNN հեռուստաալիքով Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը:
Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի՝ Յաշար Գյուլերի և Քերիմ Վելիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 19-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին ընդառաջ՝ ներքաղաքական կրքերը Ռուսաստանում սրված են: «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն ակնարկեց, որ գուցե արևմտյան որոշ երկրներ միջամտության փորձեր անեն:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները, գրում է minval.az-ը:
Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը:
Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ։
ՌԴ-ն Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկությունից մեկ շաբաթ առաջ. տեսակամուրջ. ՈՒՂԻՂ:
Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։
Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արգենտինայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-միջերկարածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին է հարվածել՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման: Այդ մասին հաղորդել էբանակի մամուլի ծառայությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան գյուղում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին:
Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտնել է նոյեմբերի 14-ին երկրում՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու որոշման մասին:
Ընդ որում՝ այդ պատասխանը պետք է տրվեր դեռևս մեկ ամիս առաջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Իրանի դեսպանի կանչվելուց անմիջապես հետո։
«Կարծում եմ՝ դեռ շատ հետաքրքիր բաներ կան, այո՛, մենք տարածքի մի փոքրիկ մասն ենք պեղել։ Ինչ վերաբերում է մեր խմբին, ապա այսօր աշխատում ենք Տիգրանակերտի մասին գրքի վերջին տարբերակը ստեղծելու վրա, ես մշտապես գրքի հրատարակությունը ձգձգում էի՝ մտածելով, որ մի քանի նոր բաներ կբացենք ու կհրապարակենք, սակայն այս ամեն ինչից հետո որոշեցինք այն հրատարակել։ Նաև Դվինի արշավախմբի ղեկավարն եմ, և մեր թիմի որոշ անդամներ կշարունակեն հետազոտությունը»։
Ճապոնիայի ռազմական գերատեսչության տվյալներով ՝ սահմանի խախտումը տեղի է ունեցել Հոկայդո կղզու Սիրետոկո հրվանդանի շրջանում ՝ տեղական ժամանակով ժամը Երևանի ժամանակով ժամը 4:37-ին մոտավորապես 10.58-ին: