
Իսրայելի կողմից Իրանի տարածքում սպանություններ ու դիվերսիաներ բազմիցս եղել են

Թեև Թեհրանում օտարերկրյա պաշտոնյայի սպանություն առաջին ագամ էր կազմակերպվում, բայց Իսրայելի կողմից Իրանի տարածքում սպանություններ ու դիվերսիաներ բազմիցս եղել են:
2010-ին իր գործակալների միջոցով Իսրայելն Իրանում սպանել է 2 միջուկային գիտնականի, մեկ գիտնական էլ հարձակումից հետո ողջ է մնացել: Եվս երկու գիտնականի սպանություն կազմակերպվել է 2012 և 2020 թվականներին:
Սպանություններից բացի, պարբերաբար դիվերսիաներ են եղել նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա: Զուգահեռաբար թիրախավորվել են նաև Սիրիայում իրանցի զինվորականների տեղակայման վայրերը (+«Հեզբոլլահ»):
Բայց այս ամենն Իրան-Իսրայել դիմակայության «սովորական» դրսևորումներ էին: Այդ դիմակայությունը նոր փուլ թևակոխեց, երբ Իսրայելը հարձակվեց Սիրիայում Իրանի դեսպանատան վրա, ու Թեհրանը ստիպված էր արձագանքել համարժեք և այնպես, որ դա լայնածավալ պատերազմի չհանգեցնի:
Հիմա էլ է Թեհրանը ստիպված նույնը անել և գուցե՝ ավելին:
@IRI2day