Բաժիններ՝

Ադրբեջանի Ղազախի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է 4 մարդ

Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Քըզըլհաջիլի գյուղում, որը Բաքվին է փոխանցվել 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ վիրավորների թվում են ադրբեջանցի մեկ սահմանապահ և Ադրբեջանի հակաականային գործողությունների գործակալության (ANAMA) երեք աշխատակից։

«Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքից վիրավորվել են պետական ​​սահմանապահ ծառայության ենթասպա Հայալ Ահադլին և ANAMA-ի աշխատակից Աֆիգ Մեհդիզադեն։ Բեկորային վնասվածքներ են ստացել նաև գործակալության աշխատակիցներ՝ Ալեքբերով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն», – նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական ​​սահմանային ծառայության և ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031