Ձերբակալվածների հետ պետք է մարդկայնորեն վարվել. ԱՄՆ Պետդեպը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Ցանկացած երկրից ձերբակալվածների հետ պետք է վարվել միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու հարցում:

«Պետքարտուղարն ու դեպարտամենտը շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով Հարավային Կովկասում իրավիճակի համատեքստում։ Ես ձեզ համար այս գործընթացին վերաբերող ոչ մի նոր բան չունեմ։ Երբ խոսքը վերաբերում է ձերբակալվածներին, մենք հստակ և հետևողականորեն հայտարարում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր ձերբակալվածներին վերաբերվի մարդկայնորեն, միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես նաև պետք է հարգի ձերբակալվածների իրավունքները»,- ասել է Պատելը:

Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայությանը կոչ էր արել միավորել ջանքերը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP29 խորհրդաժողովից առաջ և քարոզարշավ սկսել ԶԼՄ-ներում և սոցցանցերում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների:

Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ հայտնվել են 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում նաև ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ կան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031