
Թուրքիայում երեք օրում գրեթե 100 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ծառայությունը գրեթե 100 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում, որոնք 3 օր անցկացվել են 26 նահանգներում, ձերբակալվել է 99 մարդ», – նախարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ձերբակալություններ են իրականացվել Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Իզմիրում, Հաթայում և այլ նահանգներում:
Թուրքիայի հատուկ ծառայությունները կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում ԻՊ-ի դեմ։ Ըստ երկրի ՆԳՆ-ի տվյալների՝ տարվա ընթացքում հանրապետությունում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։