
Պետքարտուղարությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հնարավորությանը

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և վերջիններիս ազատ արձակման հնարավորություններին, նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան։ Պատելն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե Պետքարտուղարությունը հետևո՞ւմ է արդյոք Բաքվում պահվող հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամների շուրջ տիրող իրավիճակին, և կա՞ որևէ տարբերակ, որով ԱՄՆ-ն կարող է օգնել ազատ արձակել այդ անձանց։ Պետքարտուղարության խոսնակի տեղակալը վերահաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի հարցերում։
«Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, պետք է հարգի կալանավորների իրավունքները, և դա շարունակում է ճիշտ լինել այս դեպքում ևս», – ընդգծել է Պատելը։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Բաքվում պահվող 23 հայ գերու առկայությունը։ Նրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Տարբեր իրավապաշտպանների հայտարարությունների համաձայն՝ ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և վերջիններիս ազատ արձակման հնարավորություններին, նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պատելն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե Պետքարտուղարությունը հետևո՞ւմ է արդյոք Բաքվում պահվող հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամների շուրջ տիրող իրավիճակին, և կա՞ որևէ տարբերակ, որով ԱՄՆ-ն կարող է օգնել ազատ արձակել այդ անձանց։ Պետքարտուղարության խոսնակի տեղակալը վերահաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի հարցերում։ «Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, պետք է հարգի կալանավորների իրավունքները, և դա շարունակում է ճիշտ լինել այս դեպքում ևս», – ընդգծել է Պատելը։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Բաքվում պահվող 23 հայ գերու առկայությունը։ Նրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Տարբեր իրավապաշտպանների հայտարարությունների համաձայն՝ Բաքվում պահվող հայերի թիվն ավելի մեծ է, սակայն Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23-ի առկայությունը։