Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս ութը վնասվածքներ ստացրել Վրաստանի Տիբուլի քաղաքի (Իմերեթի երկրամաս) ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հունվարի 31-ին այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի՝ հունվարի 30-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում:
Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, երբ որ խոսքը վերաբերում է պետությանը կամ ազգաբնակչությանը, զուտ հայկական: Ի՞նչ է նշանակում զուտ հայկական: Այսինքն, երբ որ ինքը գնում է այլ հարցերով բանակցությունների, Հայաստանը դիտարկում է զուտ հայկակա՞ն` միայն հայերի համա՞ր: Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է այդ մարդը դա ասում: Նույնիսկ, երբ խոսում ենք մշակույթի մասին, ասում ենք սա զուտ հայկական մշակույթ է, այդ զուտ հայկական մշակույթում այլ ազդեցություններ են լինում: Ի՞նչ է նշանակում զուտ:
Հունվարի 31-ին Օստենդե նավահանգստում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move – 2022 ծովային հրմանանատարա-շտաբային հակաականային վարժանքները:
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հունվարի լույս 31-ի գիշերը կրակ են բացել օդային թիրախների վրա Դամասկոսի երկրնքում: Այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը:
Ռուսաստանի Դաշնությունը հարցում է ուղարկել ՆԱՏՕ-ին և ԵԱՀԿ-ին՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք նրանք մտադիր են կատարել անվտանգության հիմնական պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդաշարի հարցերին, գրում է ng.ru-ն։
Իտալիայի գործող նախագահ 80-ամյա Սերջիո Մատարելլան վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Շաբաթ Հռոմում խորհրդարանի պալատների և տարածաշրջանների ներկայացուցիչների համատեղ նիստում տեղի է ունեցել քվեարկության ութերորդ փուլը:
Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները:
Հայկ Մամիջանյանի համար զարմանալի է, երբ իշխանությունները կարողանում են «պոկել» զեկույցներ, որտեղ գովերգվում է նրանց «ժողովրդավարության բաստիոն» լինելը, բայց խոսքը ավելի էական դրսևորումներին է վերաբերում, նրանք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում:
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները:
Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 369 մլն 910 հազար 181-ի։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անխուսափելի չի համարում Ուկրաինայում սպասվող հակամարտությունը:
Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկենն ասել է, որ երկիրը երկար ժամանակ աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը հունգարացի բնակչության նկատմամբ ցույց է տալիս Կիևի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատեսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառումը, այդ թվում՝ հունվարի 27-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեքիր Բոզդաղին նշանակել է Արդարադատության նոր նախարար:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ավարտում են պատժամիջոցային փաթեթի կազմավորումն ընդդեմ Ռուսաստանի, որոնք կարող են սահմանվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի ներխուժել Ուկրաինա: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է:
ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, սակայն սրման դեպքում դա կստիպի Ռուսաստանին «թանկ վճարել», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի»-ին՝ վկայակոչելով թուրինյան La Stampa թերթում հրապարակված հարցազրույց
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են զորակոչվել ՌԴ Զինված ուժեր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա եւ ՆԱՏՕ անդամ երկրներ:
ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20.000 H-2B վիզա կտրամադրի ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթեւացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
«Լավ, այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հունվարի 28 է գալու. Նրանք մեզ բոլորիս դասեր են տալիս, օրենքներ են գրում, կանոնակարգեր են ընդունում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, բա իրե՞նք: Հատկապես, երբ գիտես, որ մոտենում է միջոցառում, որի նշելու կարևորությունը կա. Այդ ի՞նչ վարքագիծ եք ցուցաբերում, դրանից հետո հանրությունը ո՞նց վերաբերվի այդ ամեն ինչին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելուն:
Ցանկացած բանակի պատմության մեջ կան և՛ հաղթական, և՛ դժվար օրեր, հետևաբար, շատ կարևոր է, որ կարողանանք և՛ մեր հաղթանակները, և՛ պարտություններն ընդունել արժանապատվորեն ու խոհեմաբար։ Կարևոր է նաև, որ հաղթանակներից չհայտնվենք՝ էյֆորիայի, իսկ պարտություններից էլ՝ ընկճախտի մեջ, և հիշենք՝ ինչպես որ հաղթանակներն են դաս, այնպես էլ՝ պարտությունները, ուստի, պետք է անընդհատ այդ դասերը սերտելով՝ կատարելագործվենք, որովհետև, խոշոր հաշվով, մարդկության կյանքը միտված է կատարելագործման։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։
Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ուշագրավ հարցազրույց է տվել երկկողմ հարբերությունների, Իրանի արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն օղի հոսեր։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին: