
Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի

Հնդկաստանի Կերալայի հարավային նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի:
Այս մասին հաղորդում է Business Standard պարբերականը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարությունը։
200-ից ավելի մարդ վիրավորվել է, կան բազմաթիվ անհետ կորածներ։Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։Կերալայի Վայանադի շրջանում երկու օր տևած տեղատարափ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել հունիսի 30-ին:
Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ: