
Թուրքիայի ներքին գործերի նախարարի շուրջ սկանդալ է հասունանում

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տան վրա 2 օտարերկրացի է եղել գրանցված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների գրանցումն իրականացվել է Անակարայի գաղթականների վարչության կողմից:
Նշվում է, որ օտարերկրացիները, օգտվելով իրավիճակից, դիմել են Թուրքիայում մշտական կացություն ստանալու համար:
Լուրերի համաձայն՝ նրանք եղել են Ղրղզստանի ռազմական դպրոցի ուսանողներ:
Թուրքական ընդդիմադիր լրատվականներում դեպքը հիմնականում վերնագրվել է այսպես. «Անօրինական գաղթի դեմ պայքարող Ալի Յերլիքայայի տնից 2 օտարերկրացի է դուրս եկել»: