
Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) օգոստոսի 1-ից սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«2024 թվականի օգոստոսի 1-ից SOCAR-ն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: Մատակարարումներն իրականացվում են փոխըմբռնման հուշագրին համապատասխան, որն այս տարվա հուլիսի 17-ին SOCAR-ի և Սլովենիայի բնական գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև ստորագրվել է գազամատակարարման բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով», – հայտնել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
Արտահանվող գազի ծավալը հաղորդագրության մեջ նշված չէ։
Հստակեցվում է, որ Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։