
MİT-ն Անկարայում 7 երկրի միջև գերիների փոխանակում է կազմակերպել

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Անկարայում կազմակերպել է 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սոլվենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում գտնվող ընդհանուր 26 անձի փոխանակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օպերացիայի շրջանակում 10 գերի վերադարձվել է Ռուսաստան, 13 գերի՝ Գերմանիա և 3 գերի՝ ԱՄՆ։
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվել է, որ գերիների փոխանակման բոլոր անվտանգային միջոցառումները և լոգիստիկ պլանավորումները կազմակերպվել են «MİT»-ի կողմից:
«Թուրքիան շարունակելու է լինել խաղաղասիրական դիվանագիտության կենտրոնը՝ նախագահ Էրդողանի տեսլականին համապաստախան կերպով»,-ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ, տեղի ունեցածին անդրադարձել է գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը.
«Թուրքիան շարունակելու է լինել խաղաղասիրական դիվանագիտության կենտրոնը՝ նախագահ Էրդողանի տեսլականին համապաստախան կերպով»: