Թուրքիայում մարտի 18-ից սկսվել է նախագահի և խորհրդարանի նախընտրական քարոզարշավը:
Էպիկենտրոնում և Դուշանբեում զոհեր և ավերածություններ չկան:
Համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին, որի համար հիմք է հանդիսացել ՊԵԿ ղեկավարի, Արմավիրի մարզպետի գրությունները և համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի առաջարկությունը: Ավագանու որոշումից հետո կողմերի միջև պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Արդեն համաձայնեցված է տուրօպերատորների ցուցակը, որոնք կկարողանան խմբեր կազմել:
Նա նշել է, որ երկկողմ հարաբերություններում հավասարակշռության պահպանումն ու փոխադարձ շահերը հաշվի առնելը միջպետական հարաբերությունների լավ օրինակ են։
Բաժնետոմսերի հսկիչ փաթեթի պահառուն մնում է ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան:
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ ավտոդիլերների պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին նոր մեքենաների գները տարեկան կբարձրանան 15-20 տոկոսով:
Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության այս տարվա հաճախորդների ցանկում ներառված է նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում է 150,000-399,999 եվրո:
Signature Bank-ը փակվել է մարտի 12-ին՝ Նյու Յորք նահանգի պրոֆիլային մարմնի որոշմամբ:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստա՞ն կգնա, թե՞ Արևմուտք, էական չէ, որովհետև երկու դեպքում էլ դա լինելու է հայ ժողովրդի հաշվին. «Իսկ այդ ընթացքում նա Ռուսաստանի՞ն բարեկամ կասի, թե՞ Արևմուտքին, եկեք՝ այդ Նիկոլ ոչմիբանի կռուտիտների մեջ չմտնենք, որովհետև մեր խնդիրը այդ էժանագին կռուտիտ անողին հեռացնելն է. նրա էժանագին կռուտիտները շատ թանկ են նստում մեզ վրա»:
«Ավաղ, իրականությունն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե անձ կամ քաղաքացի է, այլ նա ներկայացնում է Հայաստանը, դե ֆակտո և դե յուրե վարչապետ է։ Ինչպես պատերազմի օրերին Ադրբեջանն էր մեզ ներկայացնում խեղկատակային, գրոտեսկային կերպարներով ու մեմերով, այսօր այդ շարքը համալրում է նաև Զախարովան»,- շեշտեց նա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հինգշաբթի օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն իր վերջին 4 ժամանոց ասուլիսի «էֆեկտը» չթուլացնելու համար հերթական թվացյալ ականջահաճո, սակայն իրականում բավականին խնդրահարույց հայտարարություններն արեց:
Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ ՌԴ ԱԳՆ
Նրա պետական այցը Ռուսաստան կլինի առաջինը վերընտրվելուց հետո:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն:
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը ։
Սուրեն Պապիկյանը չի՞ լսել կամ լսում իր քաղաքական առաջնորդին, որը բացեիբաց խոսել է բանակի և դիրքերի խոցելիությունից, պատերազմից առաջ, ընթացքում և հետո հրապարակավ հայտնել գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ, որի մասին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել։
Ինչ վերաբերվում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Էրդողանը նշել է, որ դա կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Օնիկ Գասպարյանը փաստորեն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նախընտրել է համագործակցել ժամանակին իր ասած՝ «բարոյազուրկ ստախոս» իշխանության ներկայացուցիչների հետ, գուցե անգամ հոգու խորքում նրանց համարելով ռազմական գործին չտիրապետող: Բայց գուցե նաև գնահատականները փոխվե՞լ են, ուստի համաձայնել է առնվազն ևս մեկ անգամ հանդիպել քննիչ հանձնաժողովի հետ:
Ըստ հարցումների՝ կենսաթոշակային բարեփոխումներին դեմ է ֆրանսիացիների երկու երրորդը:
Ֆրանսիայի խորհրդարանի ձախ ուժերի խմբակցությունը՝ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (NUPES), հավանություն կտա հանրապետության կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրադրությունը Մերձավոր Արևելքում։
«Ժողովրդի ձայնը պետությունները չեն լսում, այլ լսում են տվյալ ժողովրդին ղեկավարող պաշտոնյաների ձայնը։ Այս իմաստով ամեն մի սուտ մեր ժողովրդի գլխին դառնում է պատուհաս։ Ո՞վ չգիտի, որ ռուսը հայ չէ, Ռուսաստանը Հայաստան չէ, բայց բոլորը գիտեն, որ արդեն 300 տարի է՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դասավորվում են անհամեմատելի ավելի բարվոք հողի վրա, քան մեր ոխերիմ թշնամիների։
Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար պետական կարևորության գործ Է։
«Իմանգալի Թասմագամբետովն առաջին անգամ որպես ՀԱՊԿ ղեկավար՝ Եռաբուր է այցելել. այսինքն՝ իրենք ցույց են տալիս, որ հատուկ վերաբերմունք ունեն, որովհետև մինչև հիմա արարողակարգով Ցեղասպանության հուշահամալիր այցն էր: Ոչ մի երկրի ոչ մի ղեկավար պաշտոնապես չի այցելել Եռաբլուր. սա գնացող կառո՞ւյց է,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով նաև, որ հակառակի մասին են վկայում ՌԴ մասնակցությամբ տարածաշրջանում նոր ձևավորվող ալյանսները,- փորձում են ամրապնդվել տարածաշրջանում»:
Միևնույն ժամանակ ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Քրիս Աբերքրոմբին ասել է, թե չի բացառում բողոքի հետագա ակցիաները, քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ համաձայնության գալ ուսուցիչների հետ։
Ֆրանսիայի Սենատում մարտի 16-ին տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ: