«Նոր գլխավոր քարտուղար է և Հայաստան նրա այցը ծրագրավորված այց էր, պետք է գար ու ծանոթանար գործընկերների հետ։ Ավելի շատ այս տեսանկյունից կնայեի այս այցին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան։
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում սպասվելիք Միրզոյան-Լավրով հանդիպմանը և քննարկվելիք հարցերին, ասաց նաև, որ հնարավոր է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հարց էլ քննարկվի, ինչպես նաև հարցերի ամենալայն շրջանակ։
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պլանավորում են մարտի 20-ից սկսել հինգ տարվա ընթացքում առաջին լայնամասշտաբ համատեղ Ssangyong (Կրկնակի վիշապ) զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 3-ը:
168.am-ը Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցի առնչությամբ կա նաև իրանական և ռուսական կողմի լոյալությունը, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ «միջանցքի» հարցում կա որոշակի միջազգային կոնսենսուս, եթե՝ այո, ապա Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պարագայում:
Նշվում է, որ ,Ֆրեդիե-ն կարող է դառնալ երբևէ արձանագրված ամենաերկարատև արևադարձային փոթորիկը:
ՄԱԿ-ը Մյանմայի զինվորականներին մեղադրել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների մեջ:
Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 17-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Կատալոնիայի խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանների՝ Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար:
Պենտագոնի ղեկավար Լյոդ Օսթինը և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին ելույթ են ունեցել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ժողովից հետո։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ գնահատականներ են հնչեցվել նաև Թուրքիայի վերաբերյալ։
Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով:
Հյուսիսային Կորեան արձակել է Hwasong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Այս շաբաթ ԵՄ երկրների ներկայացուցիչներն սկսում են ռուսական նավթի գնի վերին շեմի հնարավոր վերանայման քննարկումը։
Թուրքիայում վավերագրական ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին:
Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հայտարարել է 10 հազար աշխատատեղ կրճատելու պլանների մասին: Այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
«Եթե անգամ իմ ակտիվության պատճառով իմ նկատմամբ ճնշումներ լինեն, ինձ համար հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի՝ ո՛չ անձնական գործերը, ո՛չ ֆիլմերը, ո՛չ դերերը, որոնք ես կստանամ կամ չեմ ստանա: Եթե այսպես շարունակենք, վաղը ոչ մեկս անելիք չենք ունենա՝ ո՛չ մեր բնագավառում, ո՛չ այլ բնագավառում: Այսինքն՝ մենք այսօր նախ պետք է պայքարենք բոլորս հայրենիք ունենալու, հայրենիքը պահպանելու համար, որպեսզի հետո նոր կարողանանք հանգիստ ամեն մեկս զբաղվել մեր գործով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը:
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը կարգավորվում է միմիայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, քանի որ հաստատված չէ եռակողմ այլ փաստաթուղթ կամ մանդատ կողմերի կողմից, որը մանրամասներ է պարունակում ռուս խաղաղապահների գործողությունների, լիազորությունների շրջանակի վերաբերյալ:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Սպառազինությունների հարցով գլխավոր տնօրինության (DGA) ղեկավար Էմանուել Շիվան կարծում է, որ հանրապետությունը ռազմական տնտեսության շրջան է թևակոխել։
Ճապոնիայում ոսկու գինը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույն ցուցանիշները:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
«Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ ԼՂ-ում միջազգային մեխանիզմ գործարկելու նպատակով:
Հարցազրույցում Շոլցը նաև հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստ է հակամարտության ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Սակայն, նրա կարծիքով, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա խաղաղ բանակցությունների հիմք է համարել ռուսական զորքերի դուրսբերումը։
Որոշման մեջ նշվում է, որ Բոլաթ Նազարբաևն իրավունք չուներ այդ բաժնետոմսերն օտարել «PLS TM» ՍՊԸ-ին առանց կոմիտեի համաձայնության, հետևաբար այս գործարքն անվավեր է։
Գնացքում վտանգավոր նյութեր չկային, սակայն, ըստ պարբերականի, միջադեպը խորացրեց մտահոգությունները՝ կապված երկաթուղային անվտանգության հետ:
«Ռուսական կողմի պարտավորությունները ֆիքսված և գրված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ն, և մեկնաբանելով հայտարարությունը, թե ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: