Մանտուրովը նաև կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման շեշտադրումները։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ նախքան այսօր երեկոյան հրադադարի ավարտը նախատեսվում է տարհանել շուրջ 800 մարդու:
Սա Ուկրաինայի կառավարության ղեկավարի երկրորդ այցն է Առաքելական պալատ. առաջին անգամ Շմիգալը Վատիկան է այցելել 2021 թվականի մարտի 25-ին։
Օրերս կողմերի միջև հայտարարված 72-ժամյա հրադադարը պետք է ավարտվի հինգշաբթի երեկոյան:
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մոսկվան «չի ընդունի թալիբների կառավարության դե յուրե ճանաչումը, քանի դեռ նա քաղաքական իմաստով չի կատարել իր պարտավորությունները»։
Աբդոլլահիանը Լիբանան էր այցելել նաև հունվարի 12-14-ը:
Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսացկության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու։
Երեկվանից հայկական տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հնարավոր մահվան մասին լուրը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է մուտք գործել Լաչինի միջանցք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Արձանագրությունը մարտի 2-ին վավերացման է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կայցելի մայիսի 19-21-ին Ճապոնիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին։
Twitter, SpaceX, Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ դոլարի համակարգված կիրառումը որպես պատժամիջոց հանգեցնում է աշխարհում դրա օգտագործման դադարեցմանը։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
2022 թվականի մարտին Հայաստան և Վրաստան ներգաղթած չորս ռուս հետազոտողներ սկսեցին ուսումնասիրել ներգաղթյալների վերաբերմունքը։ Նրանց հիմնական դրդապատճառն անձնական էր. չորսն էլ «տառապում էին մշակութային շոկով և պատերազմի պատճառով առաջացած անհանգստությամբ»:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ի վերջո, մարդիկ հիշողություն ունեն, հիշում են, որ 2015թ. նույն հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվեց: Իշխանությունն այս տարի շատ ավելի ցցուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպես քաղաքական երևույթ, չխոսեց:
Սարսափած վարչապետ կոչեցյալը այսօր զանգահարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Մեզ հաջողվեց մեր աղբյուրներից ստանալ խոսակցության սղագրությունը․
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Ըստ ներկայացուցչի՝ շեշտվել է, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։
Նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հրաժարվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի Տերմինալ 5-ն իր պատվին վերանվանելու առաջարկից:
Ամենից շատը, որ զարմացնում է սրբի վերաբերյալ, ասել է Սուրբ Հայրը, նրա «համընդհանուր համերաշխությունն» է՝ նրա նույնականացումը բոլոր մարդկանց հետ և իր կյանքը նվիրելու նրա որոշումը՝ աղոթելու նրանց համար:
Երեկ երեկոյան Երևանում հերթական քաղաքացին բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու համար. նույն օրն ավելի վաղ քաղաքացիները դավաճան էին անվանել նաև Նեմեսիսի հերոսների հուշարձանի բացման արարողությանը մասնակցող Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Սուդանում ապրիլի 15-ին սկսված զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 500-ը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: