Բաժիններ՝

Պեկինը և Վաշինգտոնը քննարկել են պետությունների ղեկավարների միջև փոխգործակցությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է երկու երկրների ղեկավարների միջև փոխգործակցության նոր փուլը։

Այս մասին հաղորդում է չինական Global Times պարբերականը։Ինչպես նշում է հրատարակությունը, Վան Ին Սալիվանի հետ անցկացրել է «անկեղծ, առարկայական և կառուցողական չին-ամերիկյան ռազմավարական բանակցություններ»։

Կողմերը քննարկել են «մոտ ապագայում երկու պետությունների ղեկավարների միջև փոխգործակցության նոր փուլը»։

Չինացի փորձագետները կարծում են, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև ռազմավարական շփումների պահպանումը «կարևոր նշանակություն ունի ընթացիկ երկկողմ հարաբերությունների արդյունավետ կառավարման համար և օգնում է ԱՄՆ-ին ճիշտ պատկերացում կազմել Չինաստանի մասին»:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Վան Ին հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները լի են շրջադարձերով, և կողմերը պետք է ճիշտ ուղի գտնեն, որպեսզի երկու մեծ տերությունները կարողանան գոյակցել։ 

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ օգոստոսի 27-ին տեղի Ջեյք Սալիվանը և Վան Ին անցկացրել են «անկեղծ, առարկայական և կառուցողական» քննարկումներ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ Իսկ օգոստոսի 29-ին Սալիվանը հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիայի հետ։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կանոնավոր հաղորդակցության կարևորությունը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031