
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել

JAMnews. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պաշտոնապես երկրի պետական կրոն հռչակել։ Այդ մասին հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ֆորմուլայի» փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիինն է:
Աղբյուրները պնդում են, որ «Վրացական երազանքն» արդեն այս հարցը քննարկում է Վրաստանի պատրիարքարանի հետ: Օգոստոսի 21-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կա չորս պատճառ, թե ինչու 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքը» պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն։
Չորրորդ պատճառը Իվանիշվիլին չի բարձրաձայնել։ Ոմանց կարծիքով՝ այդ կետը վերաբերում է հենց ուղղափառությանը:
Նույն աղբյուրների փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը դեմ է այս առաջարկին այնպես, ինչպես 2002 թվականին։ Ըստ նրա՝ դրա անհրաժեշտությունը չկա, երկրում այդպիսի պատմական պահ չի հասունացել: