Լեհաստանը հայտարարել է, որ սահմանի վրա անօրինական միգրանտների թիվն ավելացել է
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանին ակտիվացել են անօրինական միգրանտները։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Օգոստոսի 28-ին Բելառուսի հետ սահմանին գրանցվել է Լեհաստան անօրինականորեն մուտք գործելու 130 փորձ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվել է նաև մեկ հոգի, որն անօրինական միգրանտներին օգնել է ապօրինի հատել սահմանը։
Դրա հետ մեկտեղ վերջերս Բելառուսից Լեհաստան անօրինական մուտք գործելու փորձերի օրական թիվն զգալիորեն նվազել է։
Օգոստոսի 27-ին գրանցվել է 35 փորձ, օգոստոսի 26-ին՝ 60, իսկ երեք օրում՝ օգոստոսի 23-ից 25-ը՝ 220։2021 թ. կեսերին մի քանի հազար միգրանտներ էին կուտակվել լեհ-բելառուսական սահմանին՝ հույս ունենալով հասնել ԵՄ երկրներ։ Այդ ժամանակվանից ամեն ամիս մի քանի հարյուր անօրինական միգրանտներ փորձում են մուտք գործել Լեհաստան։
Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, տեղակայել են զինվորականների և կասեցնում են անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ։
Բելառուսը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին արտաքսում է իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։Լեհաստանն արդեն ստեղծել է բուֆերային գոտի և պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարիսպն ունի 186 կիլոմետր երկարություն, հինգ մետր բարձրություն, արժեքը 1,6 միլիարդ զլոտի է (մոտավորապես 400 միլիոն դոլար):