Կուրսկի մարզի մի մասը հետ բերելու փորձը հեշտ չի լինի ՌԴ-ի համար. ԿՀՎ փոխտնօրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակահարձակում կսկսի, որպեսզի փորձի վերադարձնել Կուրսկի մարզի տարածքը, հայտնել է ԿՀՎ փոխտնօրեն Դեւիդ Քոենը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Նա ազգային անվտանգության հարցերին նվիրված համաժողովում հայտնել է, որ դեռ պետք է գնահատել Ուկրաինայի ԶՈւ ներխուժման նշանակությունը։
Թեեւ Կիեւը հայտնել է, որ մտադիր չէ անեքսիայի ենթարկել զավթված տարածքները, ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցու,մ եւ թվում է, որ նրանք մտադիր են պահել այդ տարածքների մի մասը որոշակի ժամանակի համար։
«Պուտինը հակահարձակում կսկսի, որպեսզի փորձի վերադարձնել այդ տարածքը,- ասել է Քոենը։- Մենք սպասում ենք, որ այդ պայքարը դժվար կլինի ռուսաստանցիների համար»։
Նա նշել է, որ Պուտինը «պետք է ոչ միայն բախվի այն փաստին, որ հիմա գոյություն ունի ճակատի գիծ Ռուսաստանի տարածքում, այլեւ սեփական հասարակության ներսում առկա հետեւանքներին»։
Ուկրաինայի հաջողությունը Կուրսկում «կարող է մի փոքր փոխել հակամարտության դինամիկան» հետագայում, շարունակել է նա՝ մանրամասներ չնելով։
Ուկրաինան հայտնել է, որ զավթել է 100 բնակավայր Կուրսկի մարզում, ռուսական զորքերն այդ ընթացքում շարունակում են դանդաղ առաջ շարժվել Դոնեցկի մարզում։
Քոենը նշել է, որ Ռուսաստանը փորձում է հասնել այդ հաջողություններին«չափից մեծ գնով»՝ զորք եւ տեխնիկա կորցնելով, եւ «հայտնի չէ, թե կկիարողանա արդյոք գրավել կարեւոր ուկլրաինական լոգիստիկ կենտրոնը՝ Պոկրովսկ քաղաքը։ Ի դեպ, նրա խոսքով, այս իրադարձություններից ոչ մեկը «ռազմավարական բեկումնային պահ չէ» Ռուսաստանի համար։