
Ռուսաստանում գնահատել են գնաճի մակարդակը

Ռուսաստանում օգոստոսի 26–ի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 9.01 տոկոս՝ մեկ շաբաթ առաջվա 9.04 տոկոսի դիմաց:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Տնտեսական զարգացման նախարարության տվյալներին:
Պարենային ապրանքների շուկայում այս շաբաթվա ընթացքում գներն աճել են 0.09 տոկոսով:
Ոչ պարենային ապրանքների գների աճի տեմպերը դանդաղել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գնանկումն արագացել է ներքին չվերթների ավիատոմսերի գների նվազման ֆոնին (-5,14 տոկոս)։