ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատման դիմում է գրել

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ազատման դիմում է գրել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված՝ ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։

Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս՝ լրագրողներին, խմբագիրներին, բոլոր-բոլորին՝ հիանալի համագործակցության համար։

Եվ իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031