ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով
Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Էստոնիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց տնտեսությունները պաշտպանելու համար զբոսաշրջային հոսքի նվազման ֆոնին։
Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով երկրների՝ Եվրահանձնաժողով ուղարկած նամակին։
Փաստաթղթում նշվել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակն ու անվտանգության հարցերը զգալի ազդեցություն են ունեցել այդ պետությունների արևելյան սահմանամերձ շրջաններում զբոսաշրջության զարգացման վրա։
«Այս շրջանների մեծ մասում զբոսաշրջային հոսքերը զգալիորեն կրճատվել են», — նշվել է նամակում։
Միևնույն ժամանակ, երկրները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ սպառնալիքներն են ազդել զբոսաշրջության նվազման վրա, և որքանով է փոխվել այցելուների թիվը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ զբոսաշրջիկները սկսել են զանգվածաբար չեղարկել ուղևորությունները Լատվիայի արևելյան շրջաններ՝ երկրի օդային տարածքում պարբերաբար ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին հաղորդագրությունների ֆոնին։

