Բաժիններ՝

Պատրաստի մսամթերքի հետ կապված լիստերիոզի բռնկումն ԱՄՆ-ում ևս 5 մարդու կյանք է խլել

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են, որ կտրատած պատրաստի մսամթերքի հետ կապված լիստերիոզի 14 նոր դեպք է հայտնաբերվել, ևս 5 մարդ մահացել է հիվանդությունից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այսպիսով, երկրում լիստերիա բակտերիայի առաջացրած հիվանդության դեպքերի թիվը հասել է 57-ի, մահվան դեպքերի թիվը՝ 8-ի։ Սա ԱՄՆ-ում լիստերիոզի ամենամեծ բռնկումն է 2011 թվականից ի վեր։Վերջին հինգ մահվան դեպքերը գրանցվել են Ֆլորիդայում, Թենեսիում, Նյու Մեքսիկոյում և Հարավային Կարոլինայում։ Լիստերիան շատ դիմացկուն բակտերիա է և կարող է պահպանվել տարբեր մակերևույթների վրա, օրինակ՝ միս կտրատող գործիքների, ինչպես նաև սննդի վրա՝ նույնիսկ սառնարանում։

Չնայած ցածր ջերմաստիճանը չի սպանում բակտերիան, այնուամենայնիվ, բարձր ջերմաստիճանով ջերմային մշակումը կարող է վերացնել այն։

Հիվանդության ախտանիշներից են տենդը, դողէրոցքը և գլխացավը։ Որոշ մարդկանց մոտ ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց մինչև տասը շաբաթ հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս