
«Կարծես թե ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն կա, հետևենք զարգացումներին…» ․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարծես թե ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն կա և ջերմացում թուրք-ամերիկյան շփումներում: Դրա մասին են վկայում այսօր Թուրքիայի կողմից հայտարարությունն այն մասին, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չօգտագործման դիմաց պահանջում է ԱՄՆ-ից F-35 կործանիչները, որոնց տրամադրումը ԱՄՆ-ը կանգնեցրել էր ի նշան բողոքի ընդդեմ С-400 ների ձեռք բերման ռուս-թուրքական գործարքի: Նաև պուտինյան այցը Բաքու և այսօրվա Պուտինի զանգը Ալիևին Ֆիդանի այցելությունից հետո խոսում է Հարավային Կովկասում ունեցած տարաձայնությունների մասին:
Եվ քիչ առաջ Էրդողանը ընդունել է ԱՄՆ ի դեսպանին: Հետևենք զարգացումներին…»։