
Իրաքում հայտնել են երկրի հյուսիսում թուրքական ԱԹՍ խոցելու մասին

Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հյուսիսում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Քիրքուք քաղաքի երկնքում։
Այս մասին հաղորդել է Shafaq News լրատվական հարթակը։Տարածաշրջանի անվտանգության ուժերում լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով` թուրքական անօդաչուն Իրաքի օդային տարածություն է անցել հարևան Սուլեյմանիա նահանգի կողմից։
Հենց անօդաչուն մտել է խոցման գոտի, այն հարված է ստացել իրաքցի զինվորականների կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Իրաքի անվտանգության ուժերն ապամոնտաժել են ԱԹՍ-ի խոցման վայրում հայտնաբերված հրթիռը։
Ըստ ոստիկանության աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել խիտ բնակեցված հատվածում և կարող էր շատ ավելի աղետալի հետևանքներ ունենալ, եթե պայթեր։ Թուրքական կողմը դեռ չի մեկնաբանել իր անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին տեղեկատվությունը։