ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի խոշորագույն ձեռնարկատերերից մեկի «ցանցի» նկատմամբ

Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Իրանի խոշոր ձեռնարկատեր և ֆինանսիստ Բաբակ Զանջանիի, որը համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, ենթադրյալ «ցանցի» 4 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց նկատմամբ:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության տարածած տեղեկության՝ այդ սահմանափակումների տակ է հայտնվել նաև Տաջիկստանի մեկ քաղաքացի: Ցուցակի մյուս սուբյեկտներն են՝ իրանցի, Դուբայում բնակվող Նիդեռլանդների քաղաքացի և ԱՄԷ հպատակ: Սև ցուցակում ներառված ինը ընկերությունները տեղակայված են Իրանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում:

Գործնականում ամերիկյան կառավարության քայլերը նշանակում են, որ այդ անձանց և ընկերությունների ակտիվները, ԱՄՆ իրավազորության ներքո հայտնաբերվելու դեպքում, կսառեցվեն: Բացի դրանից, ԱՄՆ քաղաքացիներին այսուհետ արգելվում է որևէ գործարար գործառնություն իրականացնել ցանկում ընդգրկվածների հետ, սև ցուցակում ներառված ֆիզիկական անձանց մուտքը Միացյալ Նահանգներ կարգելվի:

Զանջանիի նկատմամբ սահմանափակիչ միջոցները ԱՄՆ-ը սահմանել էր 2026 թվականի հունվարին: Վաշինգտոնը պնդում է, որ նրա ընկերությունները նպաստում են Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների շրջանցմանը: Բացի դրանից, ամերիկյան իշխանությունները պնդում են, որ Զանջանին և նրա ֆիրմաները աջակցություն են ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031