Ակտի հեղինակներից Աննա Էշուն նշել է, որ Հայոց ցեղասպանության կրթական ակտը պահպանում է զոհերի ժառանգությունը, պայքարում ցեղասպանության ժխտման դեմ և ապագա սերունդներին դասեր տալիս պատմության այս մութ էջի մասին:
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տարածելով Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ: Տարածքը, ի դեպ, գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո:
ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։
Երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ։
ԵՄ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումից առաջ համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և քննադատելով Լավրովի ներկայությունը նիստին։
Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը։
Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատժամիջոցների են ենթարկվել է ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Նազար Ազիմին
Վրացական ընկույզով սմբուկն աշխարհի TOP-5 բուսական (վեգանական) ուտեստների ցանկում է, գրել է TasteAtlas ավանդական ուտեստների փորձարարական առցանց հանրագիտարանը:
Ապրանքների ընդհանուր թվաքանակը հասել է 798-ի։
Ներկայում շարունակվում են անօդաչու թռչող սարքի բոլոր պարամետրերն ու բնութագրերը պարզելու աշխատանքները։
Հանրապետական կուսակցության ընտրողների ավելի քան երկու երրորդը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, չնայած նրա դեմ առաջադրված մեղադրանքներին, որոնք վերաբերում են գործարար փաստաթղթերի կեղծմանը:
«Ոչ միայն երեկ, այսօր և 108 տարի Թուրքիան է ժխտում Հայոց ցեղասպանությունը, այլ ես տպավորություն ունեմ, որ Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին միացել է նաև Հայաստանի երիտհայերի այս կառավարությունը: Երբ Փաշինյանն ասում է, որ դեպի Ցեղասպանության հուշահամալիր բարձրացող մեր հայրենակիցները երկու մտորում ունեին, ես կարող եմ ասել, որ նրանց 99 տոկոսը մեկ մտորում ուներ՝ երբ է ազատվելու այս ազգակործան իշխանությունից, որովհետև այս իշխանության օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ուղղակիորեն ոչնչացվեց»:
Եվրամիությունում դեռ չեն պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ամերիկայի հայկական համագումարը խորապես շնորհակալություն է հայտնել Բայդեն-Հարիս վարչակազմին, Կոնգրեսին և բոլոր այն առանցքային դեմքերին, ովքեր հավատարիմ են եղել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ազնիվ քաղաքականության ամրապնդմանը:
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք:
Արցախի շուրջ չորսամսյա շրջափակումից հետո նախօրեին ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա՝ Արցախ-Հայաստան սահմանագծին։
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Ուկրաինացի պրոպագանդիստ, լրագրող, Կիևի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր Դմիտրի Գորդոնն իր հեղինակային «В гостях у Гордона» յութուբյան հաղորդաշարի ընթացքում մեդիամենեջեր, լրագրող և դերասան Վասիլի Գոլովանովի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության խնդրին՝ ճշգրիտ նիկոլփաշինյանական մեկնաբանությամբ:
Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում, «2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում»։
Նշվում է, որ ամբողջ ներկրված հեղուկացված գազի 99,7%-ը, այսինքն՝ 11,56 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։
Սյունիքի մարզում թշնամու առաջխաղացումը՝ Տեղում, Սիսիանում ադրբեջանական զորքի անարգել շարժը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը, հերթական ապացույցներն են մարզի խարխլված անվտանգության. Սյունիքում ապրողը սեփական մաշկի վրա է զգում իր հողում ադրբեջանցու ներկայությունը, և եթե նախկինում մարդիկ իրենց տան դռները չէին կողպում, ապա հիմա կողպում են և շատ ամուր, որովհետև չգիտեն, թե ադրբեջանցին որտեղից դուրս կգա։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նխագահն օրեր առաջ հայտարարել է, որ ԼՂ հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ այլ երկիր գտնեն ապրելու համար:
Ծիծեռնակաբերդում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին, և թեպետ առաջին հայացքից թվում է՝ ոչ մի նոր բան չի ասվել, ամեն դեպքում, տողատակերում մտահոգիչ պատկեր է թաքնված: Օրինակ, լրագրողները պաշտպանության փոխնախարարին հարցրել են երեկ Սոթքում արձանագրված կրակոցների մասին, որի հետևանքով հայկական կողմը 1 զոհ է ունեցել, Արման Սարգսյանն արձագանքել է.
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, որին 3 օր առաջ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել, տեղեկացնում է, որ նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։ Միրզոյանն ասում է, որ այս պահին նաև նպատակահարմար չի համարում այդ հարցի վրա կենտրոնանալը, քանի որ զբաղված է Հայոց Մեծ Եղեռնի հետ կապված միջոցառումների անցկացմամբ, սակայն հույս ունի, որ հարձակվողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթերի» իր միկրոբլոգի գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին՝ նշելով, որ «մենք աջակցում ենք ճշմարտության ճանաչմանը և արդարության վերականգնմանը»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հայ ժողովրդի ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր, և ենթադրվում է, որ այն առնվազն մեկուկես միլիոն մահվան պատճառ է դարձել 1915 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը։
Իսրայելական զորքերն այսօր կրակ են բացել սիրիական դիրքերի ուղղությամբ ալ-Կունեյտրա քաղաքից դեպի հյուսիս, որը գտնվում է օկուպացված Գոլանի բարձունքների մոտ:
Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ: