Նիկոլ Փաշինյանը խաբում է՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ միջազգային հանրությունը չի դրել, նման բան ասում են Ալիևն ու Էրդողանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկը՝ Երբոլ Նազարբաեւը, հեռացվել է հակակոռուպցիոն ծառայության մարմիններից: Այդ մասին մայիսի 3-ին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 513 միլիոն 869 հազար 166: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն եւ անկարողություն է հանդես բերել Ուկրաինայի հարցով: Հանրապետականը մայիսի 1-ին կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Նեբրասկայի նահանգում։
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբելյալ որոշում կընդունի մայիսի 12-ի հինգշաբթի օրը:
Դանիայի իշխանություններն Ուկրաինա կուղարկեն 35 միավոր շինարարական տեխնիկա՝ մարտական գործողությունների ավերածություններից հետո վերականգնողական աշխատանքների իրականացման համար: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է թագավորության առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը։
Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում է մարդկությանը։
Եվրամիությունը պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի ներմուծումը, իսկ մինչեւ տարեվերջ ԵՄ-ի երկրները մտադիր են հրաժարվել նաեւ ռուսաստանյան նավթից: Այդ մասին The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Իրանը եւ Վենեսուելան կարող են մայիսի 2-ին մի շարք համաձայնագրեր կնքել էներգետիկայի ոլորտում: Մայիսի 1-ին այս պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը:
Եվրահանձնաժողովը կարող է Հունգարիային եւ Սլովակիային թույլ տալ ռուսական նավթի մատակարարումների արգելք չսհամանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության երկու ներկայացուցիչների։
Արեւմուտքի պատժամիջոցները պատճառ են դարձել միջազգային համակարգից Ռուսաստանի դուրս գալուն, ինչը կհանգեցնի միջազգային փոխհամաձայնության ձախողման, որն ստեղծվել է վերջին տասնամյակների ընթացքում:
Հունգարիան իր դեսպանությունը Լվովից վերադարձրել է Կիև: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեսպանությունը վերջին շրջանում տեղափոխվել էր Լվով: Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյրատոն:
Կորեայի Հանրապետության ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլը կարղ է մասնակցել հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովին:՛ Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է հաջորդ կառավարությունում արտաքին գործրի նախարարի պաշտոնի թեկնածու Պակ Չինը խորհրդարանական ունկնդրումների ընթացքում։
«Ուստի ես Վիկտոր Օրբանին խնդրում եմ սկսել կառավարության կազմումը»,- ասել է Ադերը նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում, որը հեռարձակվել է Հունգարիայի “М-1” հեռուստաալիքի եթերում: Իր կրտսեր գործընկերների՝ քրիստոնյա դեմոկրատների հետ մեկտեղ ՖԻԴԵՍ-ը Հունգարիայի Պետական ժողովում (միապալատ խորհրդարանում) ստացել է 199 պատգամավորական մանդատներից 135-ը:
Առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը:
ԱՄՆ-ի նախկն նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարությունը կորցրել է երկրի էներգաանկախությունը եւ հարկադրված է եղել «աղերսել» ՕՊԷՔ-ի եւ Ռուսաստանի «գթությունը»: Սիտակ տան նախկին ղեկավարը մայիսի 1-ին իր կողմնակիցների առջեւ հանդես է եկել Նեբրասկայի նահանգում։
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Իոտո կղզուց (Ճապոնիա, Իվոձիմա) դեպի հարավ-արեւելք ընկած 151 կիլոմետր հեռավորությամբ:
«Երևանում բերման է ենթարկվել Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող շուրջ 200 ցուցարար»,- ռուսական Ria Novosti կայքի գլխագրերում հայաստանյան իրադարձություններն են վերոնշյալ վերնագրով:
ՌԴ Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանական հատվածի վեց կառույցների ներկայացուցիչներ Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով մայիսի 2-ին ներառվել են Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է նորզելանդական ռադիոն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ntv.com.tr կայքը։
Չինաստանի իշխանությունները չինական եւ միջազգային տասնյակ բանկերի ղեկավարության հետ քննարկել են ամերիկյան պատժամիջոցներից ՉԺՀ-ի ակտիվները պաշտպանելու հնարավորությունները:
Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից արգելվում է օգտագործել ոչ բարեկամ երկրներից ծագող տեղեկատվության պաշտպանության միջոցները, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանում 64 մլն 328 հազար 567 հազար քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, 57 մլն 544 հազար 801 մարդ՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 29 հազար 483-ի:
Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում հայտարարվել է պայթյունի սպառնալիք եւ տարհանում է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ժամանած ընտանիքի ուղեբեռում հայտնաբերվել է չպայթած ռումբ:
Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում կառուցել 100 հազար տուն՝ այնտեղ սիրիացի փախստականների բնակեցնելու նպատակով:
Չինաստանի Suzhou Abogen Biosciences Co ընկերությունը հայտնել է, որ իր՝ Covid-19-ի դեմ մՌՆԹ տեխնոլոգիայով պատրաստված պատվաստանյութի նմուշը, որը օմիկրոն շտամի համար է, Արաբական Միացյալ Էմիրություններում կլինիկական փորձարկումների համար հաստատում է ստացել:
Սլովենիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային ավելի քան 179 հազար եվրոյի նյութական օգնություն ցուցաբերելու մասին:
«Մեր ժողովուրդը շատ հրաշալի հատկանիշներ ունի, որոնցից մեկն այն է, որ երբ դանակը հասնում է ոսկորին, զգում է, որ բոլոր ելքերը սպառված են, անհնար է թվում ամեն ինչ, ինքը դառնում է և՛ հնար, և՛ ելք: Այդպես Սարդարապատ է եղել, այդպես ավելի վաղ է եղել, և այդպես այսօր է: Երբ տեսավ, որ բոլոր ելքերը սպառվել են, ոտքի ելավ: Միշտ, ցավոք, մի քիչ ուշ է արթնանում, եթե մեկ տարի առաջ արթնացած լիներ, այդ մեկ տարվա կորուստները չէինք ունենա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ճապոնիայի բնակիչների առնվազն 20.3 %:-ը 2021 թվականին ենթարկվել է տարատեսակ կիբերհարձակումների: