
Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու. այս մասին հայտնում է BBC-ի ադրբեջանական աղբյուրը։
«Ռուսաստանը միջոցառմանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով»,- BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին այլ երկրների ղեկավարների հետ հրավեր է ուղարկվել:
Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և հրավերներ ուղարկելիս կազմակերպիչները (տվյալ դեպքում ՝ Ադրբեջանի կառավարությունը) տարբերություն չեն դնում, նշել է աղբյուրը:
Հիշեցնենք՝ Ուկրաինան այս շաբաթ կոչ է արել արևմտյան երկրներին՝ եթե Պուտինը գնա այդ համաժողովին բոյկոտել այն։