Տնտեսությանը շոկեր են սպասվում. 6 ամսում 4 միլիարդ դոլարի ոսկի է վերաարտահանվել, որն այլևս չի լինի. Արամյան

«Հայաստանի տնտեսության վերաբերյալ հրապարակված վիճակագրական բարձր ցուցանիշների մեջ աղմուկը շատ է. իրականում մենք տարբեր ոլորտներում ունենք իրական ոչ թե աճ, այլ՝ անկում. Հայաստան դրսից գումարներ չեն գալիս, արդյունաբերության ոլորտում ունենք խնդիրներ, չկա արտադրողականության աճ»,- 168TVի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Վարդան Արամյանը։

«Լուրջ խնդիր ունենք։ Արդյունաբերությունում անկում ունենք, եթե մենք նայում ենք արդյունաբերությանը, ապա տեսնում ենք, որ այնտեղ հիմնականում վերաներդրված շահույթն է՝ հանցագործության և էներգետիկայի ոլորտում. նոր ներդրումներ չկան։ Հայաստան արանքներ են գալիս նաև Ռուսաստանից և վերաարտահանվում երրորդ երկրներ, իսկ մեր տնտեսությանը մնում է մուտքի և ելքի համար վճարված տուրքը, և հենց դրա հաշվին է, որ ունենք բարձր տնտեսական ցուցանիշներ»,- ասաց Վարդան Արամյանը։

Նա ահազանգում է՝ 2025 թվականին սպասվում են շոկեր, եթե, օրինակ, Ռուսաստանից Հայաստանի միջոցով 6 ամսվա ընթացքում 4 միլիարդ դոլարի ոսկի է արտահանվել դեպի Արաբական Միացյալ Էմիրաթներ և Հոնկոնգ, ապա հիմա այդ հոսքերն այլևս չեն լինելու, իսկ եթե սրան էլ ավելանա Ռուսաստանի հետ խորացող փոխհրաձգությունը, ապա տնտեսությունը կանգնելու է շոկերի առաջ։

Կարդացեք նաև

«Ես չեմ կիսում կարծիքը, թե մեզ մոտ կա տնտեսական պոտենցիալի աճ։ Չկա՛… պատահական չէ, որ 2025 թվականի բյուջեում հայտնվել է մեկ տող, որով 95 միլիարդ դրամ է նախատեսվել պահուստային ֆոնդի համար՝ ֆիսկալ ռիսկերը կառավարելու նպատակով»,- ասաց Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս