
Մոզամբիկում գնդակահարել են առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանին

Մոզամբիկի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանը գնդակահարվել է, երբ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո հաշվում էին ձայները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոզամբիկում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։
Նախնական արդյունքներով՝ նախագահի թեկնածուներից առաջատարը իշխող «Ֆրելիմո» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Շապուն է։ Նախագահական ընտրություններին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև անկախ թեկնածու Վենասիու Մոնդլանեն։ Նա անհամաձայնություն է հայտնել նախնական արդյունքների հետ և խոստացել է հոկտեմբերի 21-ին կազմակերպել զանգվածային քաղաքացիական անհնազանդություն։
«Էլվինու Դիաշը, նախագահի թեկնածու Վենասիու Մոնդլանեի փաստաբանը և ընդդիմադիր դաշինքի գլխավոր իրավախորհրդատուն, բարբարոսաբար սպանվել է Մապուտոյում», – նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։
Դիաշից բացի, մահացել է նաեւ «Պոդեմոս» կուսակցության անդամ Պաուլու Գուամբեն, ով նրա հետ երթևեկում էր նույն մեքենայով։ Նրանց մեքենան կանգնեցրել են երկու անհայտ անձինք և կրակել հրազենից։